03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելք»-ին հատո՞ւկ են զրկում հանձնաժողովի նախագահից

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների վերաբերյալ որոշման քննարկան ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյլանյանը հետաքրքրվեց հարցի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանից. «Կարո՞ղ է՝ սահմանված է հենց այն նպատակով, որ «Ելքը» հանձնաժողովի նախագահ չունենա»:

Հրայր Թովմասյանը նշեց՝ նախ կանխատեսել էր այս հարցը: «Բայց սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ քննարկումներ ընթանում էին, որ պիտի 6-ը լինեն հանձնաժողովները, «Ելք» կուսակցությունների դաշինքը նույնիսկ չկար, դրա ստեղծման վերաբերալ էլ խոսք ու զրույց չկար: Այնպես որ դրա հետ կապելը, որ եկանք, հասանք դրան, հիմնավոր չեն»,-բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Արտակ Զեյլանյանն ընդգծեց, որ եթե 10 հանձնաժողով լիներ, ապա «Ելք»-ն էլ կարող էր հանձնաժողովի նախագահ ունենալ, ու, ըստ նրա, Մարդու իրավունքների հանձնաժողովի կրճատումն արդյունավետ չի լինի: Բացի այդ Արտակ Զեյլանյանն ընդգծեց. «Եթե Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը տրվի փոքրամասնությանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը շատ ավելի լավը կլինի»:

«Ես վստահ եմ, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները որ հանձնաժողովում էլ լինեն, իրենց նպաստը կդնեն ամեն հանձնաժողովի զարգացման հարցում: Ի դեպ, ամեն մի հանձնաժողովի ստեղծումը 5 տարվա ընթացքում 70-80 միլիոնի ծախս է մեր երկրի համար»,-արձագանքեց Հրայր Թովմասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ