13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե մարդը մի բանում մեղադրվում է, պիտի ապացուցի, որ ինքը մեղավոր չէ. Գալուստ Սահակյան

“Երբ որ կարդանք դատախազի առաջարկությունը եւ երբ հարցը քննարկվի մեր տեսակետը կներկայացնենք”,-քիչ առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր, “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը:

“Համենյան դեպս, մենք հակված ենք մտածելու, որ, ի վերջո, Վարդան Օսկանյանը, որը պնդում է իր անմեղությունը, կարողանա ապացուցել, որ ինքը  անմեղ է: Այդ հնարավորույթունը պիտի տրվի”,-նշել է Գալուստ Սահակյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը  շարունակում է պնդել, որ  այս ողջ գործընթացը քաղաքական հետապնդում է, Գալուստ Սահակյանն ասաց.”Ամեն ինչ կարելի է պնդել, բայց այստեղ մեկ գործոն կա, եթե մարդը մի բանում մեղադրվում է, պիտի ապացուցի, որ ինքը մեղավոր չէ”:

Գալուստ Սահակյանը, մեր այն հարցին, թե այսուհանդերձ, ինչպիսին կլինի ՀՀԿ դիրքորոշումը պատասխանեց,  թե տեղի է ունենալու փակ, գաղտնի  քվեարկություն: “Կողմնորոշում տալը էստեղ բացառվում է կամ շատ դժվար է, որովհետեւ քվեարկությունը փակ, գաղտնի է”,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Ազգային ժողովին գրավոր միջնորդագիր  է ներկայացրել` ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ Վարդան Օսկանյանին ներգրավելու համաձայնություն տալու մասին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ