07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Չհայտարարված այց՝ զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողներիիրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականիմայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել  մարտական հերթապահությունիրականացնելու և մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորում ստացած և բուժմանմեջ գտնվող զինծառայողների հետ: Առանձազրույցների ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողներիհուզական ապրումները և վարքային դրսևորումները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքնու դիրքորոշումները,  միջանձնային հարաբերություններով և զինվորական ծառայությանառանձնահատկություններով պայմանավորված այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կողմիցհասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են նաև զինծառայողների բուժման ընթացքը,արդյունքները, ինչպես նաև զինծառայողների բժշկական փաստաթղթերը:

Այցի արդյունքներն ամփոփվում են՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելունպատակով:

Խորհրդի և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ այցերը կրելու ենպարբերական բնույթ:

 

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ