Հույս իմ Հիսուս Քրիստոս
Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար Քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարելագործել, որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, ուր բազակատարած գամվելով՝ չարչարվեցիր կենսաբեր խաչի վրա:
Արդ, ահա ես՝ ամենամեղս, ընկած աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս և խնդրում եմ Քեզնից լույսի Հորդ երեսի փառքի ու Սուրբ Հոգուդ փառակցության համար, և Քո կամավոր չարչարանքի համար, ու կենդանարար արմատով փայտի և սուրբ գամերի համար, ու Քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, Քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից ու Քո անպիտան ծառային արժանացրու Քո խոստացած բարիքին՝ Քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով՝ փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Հովհաննես Վարդապետ Գառնեցի