13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երբ ցավեցնում ես մարդուն

Ներողություն խնդրելը սխալի գիտակցումն է, որը դժբախտաբար ամեն մարդ չէ որ անդրադառնում է։

Պատմում է քահանան․

Անցյալ տարի, ամառային մի հաճելի օր, մասնակցեցի մի միության կազամակերպած նավային շրջապտույտին։

Մեկնման ժամից բավական անցել էր, բայց նավը դեռևս շարժվելու նշաններ ցույց չէր տալիս, ուշանում էր։ Բողոքի ալիքը սկսել էր ոտքի հանել ժողովրդին։ Ամեն կողմից լսվում էին դժգոհության բացականչություններ և մինչև իսկ ոմանք սպառնում էին վերադարձնել իրենց տոմսերը։

Հանկարծ լսվեց նավապետի ձայնը, որն ասում էր․ սիրելիներ, ներողամիտ եղեք, մեքենայի խանգարումը պատճառ եղավ, որ մեր մեկնումը կես ժամ ուշանա։ Շնորհակալ ենք ձեր համբերության համար։ Հաճելի ժամանց բոլորիդ։

Այս փափկանկատ հայտարարությունից հետո, բազմությունը վերագտավ իր նախկին ուրախ տրամադրութիւնը։

Ներողության մոգական ուժը կարող է կանխել մի շարք չարիքներ, եթե վեհանձնությունը ունենանք այն գործածել ամեն անգամ, երբ իմանալով կամ չիմանալով մարդկանց ցավեցնելու դրության մեջ ենք գտնվում։

 Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպեր» գրքից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ