«Քվեատուփից շուրջ 100 չլրացված քվեաթերթիկ է դուրս եկել»
Ինչպես հայտնել էինք, Երեւանի ավագանու ընտրություններում թիվ 7 տարածքային հանձնաժողով են մուտքագրվել 7/51 եւ 7/53 տեղամասերի վերահաշվարկի դիմումները:
7/51 ընտրատարածքի ձայների վերահաշվարկի արդյունքում քվեատուփից շուրջ 100 չլրացված քվեաթերթիկ է դուրս եկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է «Ելք» դաշինքի ավագանու մանդատ ստացած Դավիթ Խաժակյանը:
«Փորձեցինք հասկանալ, թե ինչու են դրանք դատարկ: Ուշադրությամբ ուսումնասիրեցի և տեսա, որ նշված հատվածներում գրիչով քերված հատված է առկա: Դա նույնն է, ինչ թանաքը ավարտված գրիչով գրառում կատարելը: Հետքը մնացել էր թղթի վրա: Ավելի մանրամասն ուսումնասիրելով՝ պարզ դարձավ, որ այդ տեղամասում ամենայն հավանականությամբ ցնդող թանաքով գրիչներ են օգտագործվել», – նշել է Խաժակյանը:
Ըստ Դավիթ Խաժակյանի՝ դրանք քվեարկվել են ցնդող թանաքով գրիչներով:
«Ենթադրում եմ, որ տարբեր քվեաթերթիկներում տարբեր գրիչներ են եղել և որոշ ընտրողների հրահանգված է եղել քվեարկել կոնկրետ քվեախցիկում»: