17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ. ԿԸՀ-ում սպասում են /լրացված/

ԱԺ-ն մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ստորագրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը: Henaran.am-ի հետ զրույցում ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ ԿԸՀ-ն դեռևս չի ստացել այդ արձանագրությունը: ՛՛Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն արձանագրությունը չի ստացել, միգուցե ավելի ուշ ստանանք՛՛,-հավելեց Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ  ընթերցվել էր ԱԺ  ՀՀԿ-ական  պատգամավոր  Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը:

Իսկ ըստ ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի՝  հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Այսօր լրացավ դիմումը ետ վերցնելու ժամկետը: պատգամավոր չէ:

Հ.Գ. Մինչ նյութը պատաստում էինք թողարկման, ԿԸՀ-ից տեղեկացրեցին, որ արձանագրությունն ստացել են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ