28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կապիկություն է. սահմանին իրավիճակը վտանգավոր է դառնում

 «Մենք մշտապես արձագանքում ենք արբեջանցիների ակտիվությանը, տանկերին, զորավարժություններին, այսինքն՝ ռեֆլեկտորային շարժումներ ենք անում։ Այդպես է իրեն պահում գլխատված գորտը, որի թաթին ծծմբաթթու են լցրել։ Նույնիսկ առանց գլխի շարժում է թաթը, արձագանքում ցավին։ Մենք մեծ սխալ թույլ տվեցինք 1993 թվականի աշնանը եւ շարունակում ենք այն՝ կարծելով, թե արեցինք այն, ինչ կարող էինք։ Դա նշանակում է նախաձեռնությունը տալ հակառակորդին», – այսօր՝ մայիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Վարդանովը արձագանքում է հայտարարություններին, թե մենք  կոշտ պատասխան ենք տալիս հակառակորդին.

«Միեւնույն է, ամեն ինչ այդ գորտի ոճով է», -ասել է  Վարդանովը:

Տարածքներ վերադարձնելու մասին հրապարակային հայտարարությունների վերաբերյալ Վարդանովը նշել է, որ նման տենդենցներն անթույլատրելի են։

Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգի եւ մաքսայինի առկայությունը նա արտաքին աշխարհի համար «կապիկություն» է անվանել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ