06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոքր Հայաստանի մեծ աստղը /տեսանյութ/

Матч ТВ­-ն հերթական փաստագրական ֆիլմն է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Երևանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով. հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարյանը, որտեղ և ո՞վ է նրան սովորեցրել այսպես խաղալ. ֆիլմը պատմում է այս ամենի մասին, բացահայտում, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում: «Արմենպրես»­ի փոխանցմամբ, ֆիլմի հեղինակներն այցելել են Երևանում գտնվող նրա տուն, զրուցել հարևանների հետ, իսկ այդ ամենում նրանց օգնել է Երևանի «Արարատ»-­ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը:

«Բոլորը սիրում են նրան, նա տաղանդավոր է բոլոր ասպարեզներում»,­- ասել է Սահակյանը: Այնուհետև ֆիլմում ներկայացվում է Ուկրաինայի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում Մխիթարյանի հաջողությունները, անդրադառնում նրա՝ երգելու կարողություններին, տարբեր լեզուների տիրապետելուն: «Ես սիրում եմ լեզուներ սովորել և փառք Աստծո, ինձ հաջողվել է սովորել մի քանի լեզու»,-­ ասել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ