26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ 4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է:
ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են այցելություններ բնակարաններ՝ ճշգրտելու համար, արդյոք ցուցակներում կան մահացած անձանց տվյալներ: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 2.000 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց մահը սահմանված կարգով գրանցված չի եղել իրավասու մարմնում և բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը տեղեկացված չի եղել դրա մասին:
Այցելություն կատարվել է նաև Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք, որտեղից Նորայր Ավետիքի Բարսեղյանի մահվան փաստի վերաբերյալ որևէ անձի կողմից տեղեկություն չի տրամադրվել: Ն. Բարսեղյանը Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք բն.14 հասցեում հաշվառված է 1988 թ.-ից:
Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները այցելություն են կատարել Նորայր Բարսեղյանի հոր՝ Ավետիք Ջիվանի Բարսեղյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Ղափանցյան փ. 22/22 հասցե:
Ավետիք Բարսեղյանը տեղեկացրել է, որ իր որդին մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մահվան փաստի վերաբերյալ երբևէ ՀՀ ոստիկանության տարածքային բաժին կամ անձնագրային ծառայություն չի տեղեկացրել:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ