26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մինչև աշխարհի առաջնությունը՝ Արթուրը պետք է նոր կանոններով գոտեմարտելու փորձ ունենար»

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչև վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշեցին ստուգատեսը բաց չթողնել։

Անձնական մարզիչ  Գևորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր մինչև աշխարհի առաջնությունն ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։ Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Արթուրը վաղը կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին.

«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի և Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:

Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաև հոգեբանական գործոնը. ինը ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը և հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին:

Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասել է Գևորգ Ալեքսանյանը:

Մարզչի խոսքով, փոփոխություններից հետո գոտեմարտերը կորցրել են դիտարժանությունը.

«Բոլոր կանոններով էլ հնարավոր է գոտեմարտել: Առանց չորեքթաթ դրության, հնարքներն ու միավորները քիչ եղան: Պետք է այս կանոնադրությանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպես, որպեսզի կանգնած դիրքից գործողություն կատարելով հասնել չորեքթաթ դրության»,- նշել է օլիմպիական չեմպիոնի հայրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ