Վազգեն Խաչիկյանը` եւս երկուսը ձերբակալվել են /լրացված/

Henaran.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ձերբակալվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը :
Henaran.am-ը փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Հասարակայնության հետ կապերի հետ բաժնից մեզ տեղեկացրին, որ տեղեկությունը դեռ պետք է ճշտեն: Մանրամասները` քիչ անց:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը:
‘Հատուկ քնչական վարչության քրեկան գործի շրջանակներում ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանը քրեկան օրենսգրիքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով’,-ասաց Ահարոնյանը: Նա հայտնեց նաև, որ Խաչիկյանից բացի ևս 2 հոգի էլ են ձերբակալվել: Նրանք են Սոցապ ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհանես Գրիգորյանը և կենսաթոշակների ապահովման վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Վազգեն Խաչիկյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1,2 կետերով հանցավոր արարք կատարելու մեջ:
Հիշեցնենք, ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներից հետո: