05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել  էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վախթանգ Մարգարյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքով։ 

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, մշակվել քննչական պլան և իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ Վ.Մարգարյանի սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հանդիպել է համադասարանցու հետ և միասին իր ավտոմեքենայով գնացել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ:  Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ.Մարգարյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքները պատճառվել են համադասարանցու կողմից արձակված կրակոցների հետևանքով։ 

 

Քննիչը որոշում է կայացրել՝ տուժողի համադասարանցուն՝ 1971 թվականին ծնված տղամարդուն, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ