13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Միակ բժիշկը շաբաթ օրվա

«ՆՐԱ ՄԱՀՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ՓՐԿՎԱԾ»

Դուք մեծ բարիքի եք արժանացել ստանալով շնորհը, որը ձեր մեջ կա: Սակայն ձեզ անհրաժեշտ է առանց ծուլության ճգնել հանուն Նրա, «Ով Մեզ համար բարձունքից այցելող արեգակ է» (Ղուկ. 1:78), որպեսզի Նրա համար դառնաք սուրբ և անարատ զոհ: Մենք գիտենք, թե մեր բնությունն ինչպես ընկավ իր բարձունքից ստորացման և աղքատության խորքը ու ինչպես այցելեց նրան ողորմած Աստված Իր օրենքներով Մովսեսի և մյուս մարգարեների միջոցով, իսկ վերջին ժամանակում դա արեց Իր Միածին Որդու միջոցով:

Բժիշկը, Միակը, որ կարող է բժշկել մեր հիվանդությունները, և Ով մեր մարմնով զգեստավորվեց, ու Ինքն Իրեն մահվան մատնեց մեր 7 մեր մեղքերի փոխարեն: Նրա մահով ենք մենք փրկված: Ուրեմն խորամուխ եղեք և խնամքով քննեք մեր Արարչի տնօրինությունը ու Նրա` մեզ արած այցելությունը ըստ ներքին և արտաքին մարդու այն բանից հետո, երբ մենք բանական լինելով անմիտ դարձանք` ենթարկվելով ստության հոր, չարագործի, թշնամու կամքին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ