14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արհավիրք. պատերազմի թեման

Աշխարհի ամենաճանաչված և չճանաչված գրողներին ամենաշատը, մշտապես, հուզել է մեն-միակ թեմա: Դա սերը չէ… Եվ ոչ էլ երջանկությունը: Դա պատերազմի թեման է, պարտությունները, հաղթանակները, մարդն այդ թոհուբոհում ինչպե՛ս է ապրում: Եվ դա սևեռուն ընթացք է դառնում գրողի ստեղծագործական կյանքում: Ինչպես է մաշեցնում այդ նողկալի արհավիրքը, ամայի դարձնում հոգևոր տարածքները մարդկության: Այս թեման զբաղեցրել է գրական սերունդներին ամենաշատը: Ամերիկյան գրականության մեջ գրողների մի սերունդ հենց այդպես էլ կոչվեց ՛՛կորուսյալ՛՛: Փաստորեն, գրողի հոգում այս թեման ամենատագնապեցնողն ու փոթորկողն է, արհավիրք, որի դեպքում ամեն ինչ անդարձ կարող է կորչել, և գրականության թիվ մեկ խնդիրը մարդուն այդ ժամանակահատվածում ապրել սովորեցնելն է, ուղղակի պատկերելը դա, որ պատերազմն առանձին դրվագ չէ, նա էլ կյանքի հետ է և նրա մեջ:

Անի Փաշայան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ