13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բոլորը բացի ‘Ժանգոտ կողպեքից’

Տեղեկատվության ազատության միջազգային օրը՝ սեպտեմբերի 28-ին,  10-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությունը:

Հասարակական կազմերպություններից և լրատվամիջոցներից մրցանակը հանձնվեց “Լրագրողներ հանուն ապագայի” ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն և CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։

Լրագրողներից մրցանակը շնորհվեց Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)`որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող։ Պետական գերատեսչություններից մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց  ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին` www.mta.gov.am-ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք։

Այս տարի առաջին անգամ ոչ մեկին չշնորհվեց մրցանակաբաշխության բացասական մրցանակը՝ “ժանգոտ կողպեքը”: Ըստ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի` սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է իրենց և  գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ