05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար

2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավանգ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար։
Կրթությունն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով։
Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։
Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։
Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։
Մատուցվելու է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։
Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։
Կրթական պրոցեսը տևելու է երկուշաբթիից-ուրբաթ։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն, կամ մնալ վարժարանում։
Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 10-ը պետք է ներկայացնեն դիմում։ Այն կարելի է ներկայացնել նաև առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն և ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
(ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)
Քննություններ հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են բժշկական հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ Է։ Բժշկական հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին:
Ընդունելության քննությունները հանձնում են մրցութային կարգով, հետևյալ առարկաներից.
• Ֆիզիկական պատրաստություն
• Հայոց լեզու
• Մաթեմատիկա
Քննությունների ավարտին հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է նաև հարցազրույց։
Քննությունների հանձնման հետ կապված հավելյալ տեղեկություններ (անհրաժեշտ փաստաթղեր, տեղ, ժամ) հայտնում է հանձնաժողովը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ