04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հարսանիք լեռներում մեզ պարգևեցին մեր հերոսները

Մեր հայոց բնօրրանի` Մեծ Հայքի Արցախի և Ուտիքի նահանգները միասին կազմում են շուրջ 23 հազար քառակուսի կիլոմետր: Մեր ռազմական գործիչները ձեռք բերելով Արցախի և Ուտիքի բանալին` 1994-ին  պատրաստ էին վերջնական ազատագրել մեր հայրենիքի Արցախ և Ուտիք նահանգները, սակայն դավաճանության պատճառով այն կասեցվեց: Դավաճանության հետևանքով Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ենթարկվեց հալածանքների` նրանց կամ սպանեցին, կամ մեկուսացրեցին, կամ վտարեցին հայրենիքից: Այսօր էլ Արցախի և Ուտիքի բանալին մեր ձեռքում է, սակայն այն չենք կարող օգտագործել, քանի որ այսօր էլ դավաճաններն են թելադրում քաղաքականությունը: Նոր հարսանիքներ կազմակերպողները և նոր դռներ բացողները դավաճանների կողմից դարձյալ հետապնդվում են` նրանք գտնվում  են կամ բանտախցերում կամ օտար երկրներում:

 Շնորհակալություն և փառք մեր սիրելի հերոսներին:

 Սիրելի Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին, Արայիկ Խանդոյանին, Պավլիկ Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին,  մեր կենդանի ու նահատակված բոլոր հերոսներին և զինվորներին ու ողջ հայ ժողովրդին շնորհավորում եմ հաղթանակի համար:

 Դավաճանության հետևանքով բանտախցերում գտնվող մեր հերոսներին ջերմ ուղերձով հայտնում ենք, որ սպասում ենք ազատագրման` մեծ ազատագրման և մեծ հարսանիքի հայոց ԱՐԱՐԱՏՈՒՄ:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ