04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղը թեկուզ եւ չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն

ԼՂ շփման գծում առկա իրավիճակը հեռու է կայուն լինելուց: Այդ մասին այսօր INTERFAX գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա նշել է, որ իրավիճակը, երբ խախտվում է հրադադարի ռեժիմը,  հաստատ իր մեջ հակամարտության կարգավորման հեռանկարներ չի պարունակում։

Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, և մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի:

«Ինչպես ձեզ հայտնի է՝ Պաշտպանության նախարարությունը բանակցային գործընթացով չի զբաղվում։ Ես կարծում եմ, կարգավորման հեռանկարները ձեզ ավելի լավ կմեկնաբանեն, հավանաբար, նախագահների վարչակազմերում եւ արտաքին գործերի նախարարություններում։ Բայց մոսկովյան ֆորումում իմ ելույթի ժամանակ ես հայտարարել եմ այն մասին, որ վստահ եմ, որ հակամարտությունները, որոնք գոյություն ունեն հիմա եւ մեր տարածաշրջանում, եւ աշխարհում առհասարակ, ռազմական լուծում չունեն։ Միակ գործոնը, որն ի հայտ է գալիս ուժ կիրառելու հետեւանքով, այս կամ այն կողմի վրա ճնշման գործոնն է՝ բանակցային գործընթացում ավելի մեծ ամրություն ցուցաբերելու համար։ Արդյունքում միեւնույն է պետք է  բանակցություններ լինեն, պետք է խաղաղության համաձայնագիր լինի։ Եւ որքան խորն է փակուղի մտնում դիմակայությունը, ատելությունը, ագրեսիան, այնքան ավելի բարդ է հետո լուծել նման հակամարտությունները»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ մենք ելնում ենք նրանից, որ Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես չունի ռազմական լուծում:

«Մենք հույս ունենք, որ դա լավ հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումների կայացման համար պատասխանատու անձինք գիտակցում են, որ շատ հեշտ է բացել դռները քաոսի և իսկապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի համար, ինչը շատ դժվար կլինի կանգնեցնել: Դա անպայմանորեն կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչական խմբերի դերը, կաճի նաև արտաքին խաղացողների դերը, որոնք կսկսեն դրանից օգտվել…

Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն: Եվ մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի: Այնտեղ արդեն մեկ քառորդ դար դե ֆակտո անկախության պայմաններում բոլորովին իրական մարդիկ են ապրում: Նրանք պատասխանատու են իրենց որոշումների կայացման համար, նրանք ձևավորում են իրենց կառավարությունը ժողովրդավարական սկզբունքների, ազատ ընտրությունների հիման վրա, տեղի է ունենում բազմախմբակցական խորհրդարանի ձևավորում»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ