14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կոնյակի փառատոնը չի հետաձգվի

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայկական կոնյակի փառատոնը հետաձգվում է, մասնավորապես՝ իբր տեղափոխվում է  մայիս ամսից հոկտեմբեր, չի համապատասխանում իրականությանը:

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնի կայանալու օրը և վայրը մնում են անփոփոխ. Փառատոնը կկայանա ս.թ. մայիսի 7-ին՝ ք.Ծաղկաձորում:

Փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:

Փառատոնին իրենց տաղավարներով կներկայանան կոնյակի հայաստանյան առաջատար արտադրողները:

Փառատոնի ընթացքում կլինի հյուրասիրություն՝ հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ: գործեն նաև բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ, զարդեր, հագուստ և այլն):

Նախատեսվում է շոու ծրագիր, որն իրենց ելույթներով յուրովի կգեղեցկացնեն հայկական էստրադայի աստղեր Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը:

Փառատոնը կավարտվի գեղեցիկ տոնական հրավառությամբ:

Մուտքն անվճար է: Սպասում ենք բոլորին:

 

Ռուզաննա Հարությունյան

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի

Լրատվության և հասարակայնությանհետ կապերի

բաժնի ղեկավար

Հեռ.՝ (+374) 40-74-84

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ