14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 5-ին եւ լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ