14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պերմյակովը պատիժը Ռուսաստանում կկրի

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցիչ Ալյոնա Կատկալոն։ Նշենք, որ ավելի վաղ Հյուսիս- Կովկասյան շրջանային ռազմական դատարանը ճանաչել է Հայաստանի դատարանի դատավճիռը։

«Իհարկե, նա պատիժը Ռուսաստանում կկրի», – ասել է նա՝ չճշգրտելով, թե Ռուսաստանի որ շրջանում է իր պատիժը կրելու Պերմյակովը։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին։ Համաձայն մեղադրական եզրակացության` 2015 թվականի հունվարին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյան ընտանիքի տուն ու կյանքից զրկել յոթ մարդու, այդ թվում` երկու երեխաների: Դրանից հետո նա թողել է համազգեստը, հրացանն ու անհետացել: Ռուս սահմանապահները նրան հայտնաբերել են Թուրքիայի սահմանի մերձակայքում: 2015 թվականի օգոստոսի 12-ին ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտել է տասը տարվա ազատազրկման: Օգոստոսի 23-ին Հայաստանի Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել յոթ մարդու սպանության մեջ եւ նրան ցմահ ազատազրկման դատապարտել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ