Հույսը դրել են ճառասացության վրա
«Խորհրդարանական ընտրությունները և Երևանի ավագանու ընտրությունները միմյանցից էապես տարբերվում են, դրանք տարբեր մակարդակի ընտրություններ են: Բնականաբար, խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող էր լարվածություն առաջանալ նույնիսկ թիմակիցների միջև: Եթե համեմատենք մնացած պառլամենտական ընտրությունների հետ՝ կարող ենք ասել՝ ապրիլի երկուսին կայացած ընտրությունները էականորեն ու դրականորեն, շահերան կերպով տարբերվում էին նախորդ ընտրություններից», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով ՝ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրություններում պայքարն անհավասար է ընթանում. ակնհայտ է, թե ով է ուժեղագույնը:
Անդրադառնալով Երևանի Ավագանու ընտրություններին՝ Սամվել Նիկոյանը շեշտեց՝ գործող քաղաքապետն իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ, որոնք ցույց է տալիս հասարակությանը, ժողովուրդը հավատում է ու վստահում նրան, իսկ մյուս երկու քաղաքական ուժերը, ըստ Նիկոյանի, չեն իրականացրել այնպիսի աշխատանքներ, որ այսօր ցույց տան ժողովրդին և ցստահության արժանանան:
«Իրենց դեպքում մնում է միայն լեզվական, խոսքային, ճառասացության մակարդակում ցույց տալ իրենց հնարավորությունները, ինչն իրրենք անում են», – ասաց Սամվոլ Նիկոյանը: