ՕԵԿ նախագահը նախարարին “դեղին” քարտ է ցույց տվել. Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ կառավարական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, բոլորովին վերջերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից “դեղին քարտ” է ստացել ՕԵԿ-ական կադրերին “քաղցր” աչքով չնայելու կապակցությամբ: Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը:
“Ըստ նույն լուրերի, ՕԵԿ նախագահը Թադեւոսյանին “գլխի է գցել”, որ առաջիկայում պարոն նախարարը փորձի հնարավորինս աոաջ տանել կուսակցական կադրերին, որոնք քաղաքաշինության ոլորտում Թադեւոսյանի համար կարող են “աջ ձեռք” դառնալ:
Ի դեպ, Բաղղասարյանր այղ զրույցի րնթացքում Թադեւոսյանին մոտավորապես հասկացրել է, թե ՕԵԿ-ում իր ամենավստահելի մարդկանցից ում վրա կարող է Թադեւոսյանի ընտրությունը կանգ առնել` ասելով, որ ինչքան շատ ոլորտը իմացող մարդիկ լինեն նախարարի շրջապատում, հետագայում շատ ավելի հեշտ կլինի խուսափել “ատկատներից” ու նմանատիպ այլ գլխացավանքներից: Ի դեպ, նույն լուրերի կոնտեքստում ասում են, որ Բաղդասարյանր կադրային քադաքականությանը վերաբերող հարցերի շուրջ իր ասելիքն ավարտելուց հետո Թադեւոսյանին ասել է, որ որպես բիզնեսի մարդ ՕԵԿ-ի համեստ ապրող “տղերքին” էլ կարող է մի քիչ տեղ տալ ու ”պադերշկեք” անել` հաշվի առնելով, որ նախարար Թադեւոսյանր ՀՀ թաքնված մեծահարուստներից մեկն է:
Հիշեցնենք, որ քաղաքաշինության նախարարը ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, եւ այդ ապրանքատեսակի Հայաստան 3 ներկրողներից մեկն է ու աոաջատարը: Այնպես որ, կասկածից դուրս է, որ ՕԵԿ նախագահը իր հետաքրքրությունների շրջանակում ճիշտ ընտրություն է կատարել”,- գրում է թերթը: