28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծառուկյանը, պատահական չէ, որ այդքան հարուստ մարդ է»

«Մեր կարծիքով՝ Երևանը ՀՀ-ի այն մասն է, որտեղ «Ելք» դաշինքն ավելի շատ ձայներ բերեց, որտեղ մարդիկ ավելի շատ ինֆորմացված են, որտեղ մարդիկ ավելի դժվար են տրվում ճնշումների կամ փողի գայթակղությանը, միջին խավն ավելի շատ է, իսկ մեզ ընտրել է գիտակից ու որոշակի հնարավորություն ունեցող միջին խավը, և իրենք տեսնելով, որ իրենց քվեն տեղ է հասել, տեսան, որ Երևանից մի քանի թեկնածուներ ունեցան, մենք ասում ենք՝ տեսեք, դուք տվել եք, ստացել եք, հիմա էլ որ տաք, կստանաք: Չօգտվել սրանից, չմասնակցել սրան չի կարելի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իրենց վստահությունը, որ մեծամասնություն են կազմելու Երևանի  ավագանիում՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում կրկին ՀՀԿ-ը է մեծամասնություն կազմում: 

Արամ Սարգսյանը կարծում է, որ անընդհատ  անկախ ամեն ինչից պիտի մտնես պայքարի մեջ, պիտի մտնես հաղթելու նպատակով, որովհետև հաղթում է նա, ով պայքարում է: «Եթե չես պայքարում, նստել ես տանն, ասում ես՝ լավ, ծրագիր չունեմ կամ հոգնել եմ, կամ միևնույնն է, որ այս երկրում ոչինչ չի փոխվի, ուրեմն, չի փոխվի»:

Հարցին, թե զարմանալի չէր, որ 2 ուժ է մասնակցում ընդդիմադիր դաշտից, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ զարմանալի չէր ինձ համար: Ակնհայտ էր «Դաշնակցության» պարագան, այստեղ մտածելու բան էլ չկա: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա Ծառուկյանը, պատահական չէ, որ այդքան հարուստ մարդ է, ինքը փողի հոտառությունն ունի, ինքը գիտի փողն ինչպես ծախսել, ինքը հասկացավ, որ անիմաստ գումար է ծախսելու, որ չունի այդ հնարավորությունը և չի էլ ստանալու այդ քվեն Երևանում և չմասնակցեց: Ավելին, իմ կարծիքով, իրենք պաշտպանում են Տարոն Մարգարյանի թեկնածությունը, հակառակ դեպքում չես մասնակցում, չես մասնակցում, ժամանակ չունե՞ս քո ընտրողին հորդորել, թե ում քվեարկի: Կուսակցությանը մի անգամ թողեցիր պարապ, չասվեց՝ ինչ ենք անում, այդ կուսակցությունն այլևս այդ հավաքին չի լինի»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ