04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Որևէ մեկը Հայաստանի, Արցախի հաշվին որևէ հարց չի կարող լուծել (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Հայաստանի շուրջ՝ տարածաշրջանում, շատ կարևոր գործընթացներ են կատարվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վերջին մի քանի շաբաթներին անցկացվող զորավարժություններին: «Կարևոր է, թե ինչ ծրագրեր ունեն Ադրբեջանն ու Թուրքիան, և ՀՀ-ի իշխանություններն ինչպես են արձագանքելու այդ մարտահրավերներին: Այսօր տարբեր քաղաքական վերլուծաբաններ տարբեր մեկնաբանություններ են անում, իհարկե, զորավարժությունները՝ զորվարաժություններ, Արցախի կառույցները ուշի ուշով հետևում են դրանց, մենք կազմ-պատրաստ ենք համարժեք պատասխանը տալուն, բայց պետք է ուշադիր հետևել:

Նախիջևանում հնարավոր թուրքական ռազամաբազայում տեղակայման հետ կապված Ադրբեջանի հայտարարարթյունը պետք է մեր ուշադրությունը պետք է գրավի:

Այս հարցը մենք բավական լուրջ մաարդակներով պիտի բարձրացնենք, ինչքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները լաավանան, նա երբեք չի ցանկանա, որ Թուրքիան ունենա ռազմական բազա, ԵՄ-ը դեմ կլինի, Չինաստանը, Իրանը»,-նկատեց Գ. Իսագուլյանը:

Վերջինս նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգ այս պահին գոյություն չունի՝ հաշվի առնելով ապրիլյան դեպքերը: «Ադրբեջանն առաջին հերթին կկորցնի, եթ եգնա նոր գործողությունների»,-կարծում է նա: Գ. Իսագուլյանը շեշտեց, որ 2016 թվականի ապրիլին մենք չունեինք դիտարկման այն հնարավորությունները, որ ունենք այսօր, օրինակ՝ այսօր հատվածներ կան, որ կարողանում ենք շատ մոտիկից տեսնել, թե հակառակորդն ինչ քայլեր է անում: «Որևէ մեկը Հայաստանի, Արցախի հաշվին որևէ հարց չի կարող լուծել»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ