29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս երևույթը մեր իրականության ամենավտանգավոր երևույթներից է

Մի փորձիր քո սեփական ուժերով արդարանալ, մաքրվել և հռչակել ինքդ քեզ, որ դու մաքուր ես, որ դու արդար ես ապրում և չես մեղանչում, որ քեզ ապաշխարել պետք չէ:

Այս երևույթը մեր իրականության ամենավտանգավոր երևույթներից է:Երբ մարդկանց վկայում ես Հիսուսի մասին, նրանք միանգամից այս խոսքն են ասում. գիտեք մենք ոչ մի մեղք էլ չենք գործում, մենք մեր խղճի առաջ մաքուր ենք. քավ լիցի, եթե դու կամ ես մաքուր լինեինք, ապա Հիսուսը երկնքից չէր համոզի մեր երկնային Հորը, որ պետք է գա և մեր մեղքերի համար խաչվի, ու Հայրը այնքան սիրեց մեզ, թեկուզ մեղավոր, որ Իր մինուճար զավակին խաչեց մեզ համար:

Այսօր բոլոր մարդիկ մեղքի մեջ են և այդպես էլ չեն գիտակցում, և գիտեք ինչու, որովհետև նրանց մեջ Աստծու լույսը չի ներթափանցել, իսկ Տիրոջ լույսը միայն խոնարհների և հնազանդների մեջ է թափանցում:Խոնարհվեք Տիրոջ առջև և բացեք ձեր սիրտը Նրա առջև և խոստովանեք ձեր մեղքերը, որպեսզի Տերը Իր լույսը քո մեջ գցի`մեղքի խավարը մաքրի:Մարդու աչքին իր կյանքը ճիշտ է ու արդար, բայց Տիրոջ աչքին այն լի է մեղքերով, ուստի մի հպարտացեք ձեր իսկ քայլերով, եթե դրանք Աստծով չեն քննվում և զտվում:Հիշեք Աստված խոնարհներին և հեզերին է սիրում և նրանց հոգիներում է Իր ճշմարտության սերմերը ցանում:

Խաչիկ Խլղաթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ