Սեդրակյանը առնվազն պիտի անմեղսունակ լինի. հիշեց նաեւ Սյունիքի նախկին մարզպետին /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը իր ճառում մասնավորապես ասաց, որ 7 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ՝ ԿԳԲ-ի պադվալում:
Մյուս երկու ամբաստանյալներին, որոնք փետրվարից գտնվում են մեկուսարանում, թույլատրվել է տեսակցել ընտանիքի անդամների հետ, օգտվել են զանգելու իրավունքից: Իսկ նրան նույնիսկ թույլ չեն տվել զանգելու: Անձնապես չի ճանաչել Պարույր Հայրիկյանին, իսկ չճանաչելով պատվիրել նրա սպանությունը` ինքն առնվազն անմեղսունակ է, իսկ անմեղսունակին չեն դատում:
Սեդրակյանի խոսքով, Մոսկվայում 18 մարդու կյանք խլած հայ վարորդին կալանավորել են: “Ես բան չունեմ ասելու, բայց հարազատները պիկետ են անում, ասում են չեն թողնում զանգենք: Մարդու իրավունքների պաշպանն է Հայաստանից գնում: Ես մարդու կյանք չեմ խլել, բայց չեն թողնում զանգեմ”,-ասաց նա:
Ամբաստանյլաը հիշեց նաեւ Սյունիքի նախկին մարզպետի որդու գործը: Սրա մասին, ինչպես նաեւ Սեդրակյանի այլ մտքերը` տեսանյութում: