14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման համայնքային գույքի վերականգնման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքի տարածքում աղբամանների քանակն ավելացնելու և անհրաժեշտության դեպքում հները նորերով փոխարինելու  ուղղությամբ:  Զեկուցվել է նաև, որ աղբամանների տեղադրումից հետո տվյալ հատվածում կատարվում է գծանշում, որպեսզի աղբամանի անհետացման կամ տեղափոխման դեպքում այդ մասին տեղեկացվի օպերատիվ շտաբին:

«Համայնքային գույքի, այդ թվում նաև աղբամանների պահպանումը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Հետևաբար, դրանց անհետացման կամ տեղափոխման դեպքերի մասին տեղեկացրեք ոչ միայն օպերատիվ շտաբին, այլև  Երևան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար»,-ընդծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ