24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը ֆլեշ մոբի խոչընդոտ

 “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Անկախության տոնին նվիրված նախապես հայտարարված ֆլեշ մոբը հնարավոր է չլինի.

“Այս պահին մի քիչ տարակուսելի վիճակ է, քանի որ մեր ֆլեշ մոբը Ազատության հրապարակում պիտի լիներ, սակայն պարզվեց, որ Ժառանգություն կուսակցությունը արտոնված հանրահավաք ունի 20- ին  21-ին:Մենք խնդրել ենք և “Ժառանգություն” կուսակցությանը և Երևանի քաղաքապետին 2 ժամ գոնե հատկացնել մեզ և թույլ տալ մեր աշխատանքը ավարտին հասցնել”,-նշեց Պավել Սարգսյանը հավելելով, որ այս պահի դրությամբ դեռ բանակցում են:

Հիմնադրամի նախագահը տեղեկացրեց, որ այն  ստեղծվել է 2010 թվականին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ և հիմնական նպատակը ազգային խորհրդանշանների  պահպանությունն է:

Այս ընթացքում իրականացված իրենց նախաձեռնությունների շարքում առանձնացրեց պետական դրոշի գույների հստակեցման հարցը.”Պիտի հստակ նշվի կապույտի, կարմիրի և նարնջագույնի ստանդարտները”:

Խոսելով հայտնի ծիրանագույնի և նարնջագույնի տարանջատման մասին բանախոսը նկատեց, որ ծիրանագույն գոյություն չունի.”Շատերը կարծում են, թե նարինջը մեզ հետ կապ չունի՝ հայկական չի, սակայն միջնադարից նարինջը կա՝ դա արևն է, ծիրանագույն չի լինում, սահմանադրության մեջ էլ գրված է նարնջագույն,  քանի որ ծիրանը մինչև ծիրան  դառնալը տարբեր գույներ է փոխում, դա նույնն է, որ ասես սեղանագույն”,-նկատեց Պավել Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ նախատեսված ֆլեշ մոբին  մոտ  երկու հարյուր հոգի մարդ պետք է մասնակցեին, որոնք պահելով  եռագույները պիտի ցույց տային 22-ը՝ անկախության ձեռքբերման տարեթիվը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ