18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեսսին հերթական ռեկորդն է գրանցել /վիդեո/

Արգենտինայի ազգային հավաքականի եւ Բարսելոնայի հարձակվող Լեոնել Մեսսին երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում իր անվան դիմաց հերթական ռեկորդն է գրանցել:

Համաշխարհային ֆուտբոլի աստղը Այաքսի հետ խաղում դարձել է հետ տրիկի հեղինակ եւ դարձել է մրցաշարի պարմության առաջին ֆուտբոլիստը, ով չորս անգամ հեթ տրիկ է գրանցում իր հաշվին:
Երեկ կայացած խաղից հետո նա այդ ցուցանիշով շրջանցեց Ֆիորենտիանյի եւ Գերմանիայի ազգային  հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսին եւ Միլանի ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիին,ովքեր իրենց հաշվին ունեն երեք հեթ տրիկ:

Բացի այդ Մեսսիին երեկ խփեց իր 62 -րդ գոլի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ եւ մրցաշարի պատմության մեջ ամենաշատ գոլ  խփած ֆուտբոլիստին՝ Ռաուլ Գոնսալեսին հասնելու համար նրան մնացել է խփել ընդամենը 9 գնդակ:Այնպես որ, Մեսիին այս տարի կարող է հերթական ռեկորդը գրանցել:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ