25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քարոզարշավը շարունակվեց չորս վարչական շրջանում

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերն այսօր նախընտրական քարոզչությունն սկսեցին Երեւանի Շենգավիթ վարչական տարածքից: Ընտրողների հետ ակտիվ հանդիպումների ու անմիջական շփումների ընթացքում Երևանի Ավագանու թեկնածուները լսում են նրանց այս պահին առավել շատ հուզող խնդիրները, ծանոթացնում կուսակցության նախընտրական ծրագրին եւ իրազեկում` այդ ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում կյանքի կոչելու ուղիների մասին:

Արդեն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում քարոզարշավին միացավ նաև Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, ում հատկապես առավել ջերմությամբ ընդունեցին ու վստահություն քվե խոստացան բազմաթիվ երեւանցիներ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն իր խոսքում, մասնավորապես, նաեւ ընդգծեց. «Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության գրեթե 50 տոկոս կառավարման գործառույթներն է իրականացնում: Ես գալիս եմ` մաքրելու Հայաստանը ՀՀԿ-ից եւ սկսում եմ Երեւանից»: 

Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն ու կուսակցության քարոզչական խումբը այսօր եղան նաեւ Նուբարաշենի աղբավայրում, որտեղ Փոստանջյանն ընդգծեց, որ այդ խայտառակ պատկերը լավագույնս բնութագրում է քաղաքային իշխանության վերաբերմունքը մեր մայրաքաղաքին. «Մեր սրտերն են փորձում վերածել այսպիսի աղբի` այդ կաշառքներով ու ճնշումներով… Սա հանցագործություն է մեր սերունդների նկատմամբ»:

Իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջեւ Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով, ի մասնավորի, հայտարարեց. «Այսօր այս նեղ տեղում գտնվող իմ սիրելի ընկերներ` Անդրեաս Ղուկասյանը, Գեւորգ Սաֆարյանը, Արմեն Բիլյանը, եւ շատերը, որոնք այստեղ չեն, բոլորիդ ողջունում ենք` հույսով եղեք, հավատով եղեք, ազատագրումը տեղի է ունենալու, եւ շուտով բոլորդ ազատվելու եք բանտախցերից…»:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ