22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը Ռուսաստանին պետք չի

Այսօր սեպտեմբերի 19-ին Անկախության տոնին ընդառաջ մտավորականները խոսեցին տոնի խորհրդի մասին: Գրականագետ Վարդան Դևրիկյանը Մոսկվայում կառուցված հայկական եկեղեցու բացումը կապելով տոնի հետ նշեց, որ սա լավագույն նվերն է, որ Ռուսաստանի կողմից արվել է Հայաստանին.՛՛Եկեղեցին, եկեղեցական համայնքը դա այն խորհուրդն է, որր շուրջ կհավաքվեն հայերը: Հատկանշական է, որ սա պարզապես եկեղեցի չէ, այլ կրթական , մշակութային կենտրոն»,- ասաց գրականագետը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը սակայն գտնում է, որ ժողովրդի մեծ մասը չի ուրախանում այս տոնով, քանի որ այս տարիներին մենք շարունակ կորուստներ ենք ունեցել.’’Այս տարիներին անգամ մենք չունեցանք ինքնուրույն դատական համակարգ, մենք չունեցանք սերունդ, մենք կորցրինք ամեն բան ու գտանք միայն դատարկվող մի երկիր: Ես առաջին հերթին իմ մեղքն եմ այս ամենի մեջ տեսնում”,-նշեց Ռուբեն Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը գտնում է, որ  Վլադիմիր Պուտինը Հայաստանը դիտում է, որպես իր սեփականություն և ոչ մի լավ բան երբեք չի արել ու չի անի Հայաստանի համար:

”Մեզ ոչ մեկ չի պաշտպանում, Ռուսաստանը պաշտպանում է իր արևմտյան սահմանները, նա Հայաստանը չի պաշտպնում: Պիտի վերջապես հասկանանք, որ մենք ինքներս մեզ պիտի պաշտպանենք”,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ