21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծանրամարտիկ նախարարն արգելե՞լ է

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, Henaran.am-ի տեղեկություններով, խորհրդակցություն է հրավիրել եւ աշխատակիցներին հորդորել՝ հնարավորինս քիչ շփվել լրագրողների հետ: Նախարարի բարկությունը կապված է անցած շաբաթ օրը որդու ավտովթարի հետ, երբ լրագրողները իրենց հարցերով “հունից հանել” են նախարարին:

Նախարարի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը հերքեց, որ նման խորհրդակցություն է եղել: “Այսինքն` եղել է, բայց նման հրահանգ չի եղել: Փորձեք ինքներդ գալ ու կհամոզվեք”,-ասաց նա:

Ի դեպ, մամլո խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ Henaran.am-ի ահազանգից հետո նախարարության նիստերի դահլիճի պաստառը նորից է պատվիրվել եւ կփոխվի:

Հիշեցնենք, պաստառի վրա նախարություն բառի մեջ Թ տառը չկար:

“Սա կնշանակի որ նախարարը ուշադիր է մամուլի ներկայացուցիչների նկատմամբ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ