28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս անգամ պարտվել են, բայց գալու են մյուս ընտրությունները. Թևան Պողոսյան

«Ցանկացած կուսակցություն չի ձևավորվում մեկ ընտրության համար, ձևավորում է գաղափարի շուրջ, մոտեցումների, և այդ իմաստով մարդկանց համախմբում է, որ իրենց շահերը փորձի տանել առաջ` կյանքի կոչելու այդ ծրագրերը, իսկ կյանքի կոչելու համար իրենք պետք է գան իշխանության: Դա է ցանկացած կուսակցության քաղաքական ձգտումը: Գալիս են իշխանության ընտրությունների միջոցով: Հիմա սրանից ելնելով եթե իրենք քաղաքական ուժ ու կուսակցություն են, ապա պիտի իրենց աշխատանքներն անեն, այս անգամ պարտվել են, բայց գալու են մյուս ընտրությունները, և դրան պետք է նախապատրաստվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանն` ի պատասխան հարցին, թե որը պիտի լինի պարտություն կրած, խորհրդարանում չհայտնված քաղաքական ուժերի առաջաիկա անելիքները:

Ըստ պատգամավորի` կուսակցությունների համար պատրաստվելու առումով առաջիկա հինգ տարին լավագույն  ժամանակահատվածն են: Նա նշեց, որ զարգացող ինֆորմացիոն տեխնոլոգիաներ կարող են կիրառվել այդ ուղղությամբ, կարող են օգտվել մամուլի ազատությունից, մամուլի ասուլիսներից, սոցիալական ցանցերից, և դրանցով ցանկացած խոսք տեղ հասցնել հանրությանը: «Թող աշխատեն, պարտադիր չէ դրա համար լինել խորհրդարանում, թող ձևավորեն կուսակցության կամ շահերի խմբեր, թող փորձեն իրենց ազդեցությունը ներքևից օգտագործել. ի վերջո կան քաղաքական ուժեր, որ գտնվում են Ազգային ժողովում, և կարելի է նրանց հետ ևս համագործակցել կամ իրենց միջոցով խոսքը տեղ հասցնել»:

Թևան Պողոսյանը համարում է, որ կուսակցությունները նախկին սխալների վրա պիտի հիմնվեն նաև, եթե, իհարկե, կկարողանան գտնել նախկին սխալները: Նա նաև կարևորեց բացահայտված խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որ օրինակ` կաշառքով են ընտրությունների գնում:

«Այս ամենն անելով` կպատրաստվեն հաջորդ ընտրություններին»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ