17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քոչարյանը հանձնարարություններ է տվել. Առավոտ

2008թ. փետրվարի 21 -ին Ազատության հրապարակում ՀՀ աոաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, “Երեկ ես հանդի­պել եմ պաշտպանության փոխնախա­րար, պատերազմի հերոս Մանվել Գրի­գորյանի հետ: Այս պահին գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանը եւ նրան միա­ցած եւս մի գեներալ-լեյտենանտ  Գագիկ Մելքոնյանը, բանակցություններ են վա­րում. նրանք ժողովրդի անունից, իսկ բա­նակի անունից՝ Սեյրան Օհանյանը:

Բա­նակցություններ են վարում, որ Մանվել  Գրիգորյանը,  Գագիկ Մելքոնյանը, որպես բանակի փոխնախարարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանա­ցած թեկնածուին, որ թույլ չեն տա բա­նակը խաոնվի քաղաքականությանը եւ ուժ գործադրվի սեփական ժողովրդի դեմ:

Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանն իրենց համարում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր: Ես վս­տահ եմ, որ բանակի ողջ հրամանատա­րական կազմը կմիանա իրենց”: Հրապա­րակը սկսեց վանկարկել “Ման֊վել”, “Գա֊գիկ”, “Լեվոն”:

Այս զարգացումներից մոտ երկու ամիս անց ՀՀ պաշտպանու­թյան փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից:

“Առավոտ”-ի հարցին ի պատասխան Գագիկ Մելքոնյանն ասել է, որ ինքը զինվորական է եղել, նվիրված է եղել իր երկրին, իր բանակին:

“Երկրի նախագահը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ով կլինի՝ նա նախա­գահ է: Իրենք անձ են, բայց նախագահը մնում է նախագահ: Անձ հասկացողու­թյունն ուրիշ է, նախագահ պաշտոնն ու­րիշ է: Մենք կանգնած ենք եղել պետու­թյան ու պետականության կողքին: Իսկ 2008 թվականից այդպես էլ մինչեւ օրս ես չեմ հասկացել, թե ի՞նչ եղավ, ի՞նչ տեղի ունեցավ:

Նախագահը՝ Ռո­բերտ Քոչարյանը, մեզ հրավիրել էր խորհրդակցության, հանձնարություններ է տվել, խորհրդակցությունն ավարտ­վել էր, գնացել ենք: Ու ապրիլի 21-ին եղել է իմ ազատման հրամանը”,-ասել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ