18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկության հոսքերը կարգավորելու և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թվականի ապրիլի 29-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Ագաթանգեղոսի փողոցում՝ դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող երթևեկելի մասի մոտ 100 մետր երկարությամբ հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի խաչմերուկում հետադարձ կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ՝ դեպի Արշակունյաց պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների հոսքին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ