16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ըմբշամարտիկ Գրիգոր Գրիգորյանը կպայքարի մեդալի համար

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր իրենց պայքարն են ավարտվում ազատ ոճային ըմբիշները: Այս ոճում մնացել է ընդամենը մեկ քաշային կարգ:
Բացի այդ՝ այսօր իրենց պայքարն են սկսում կանայք, որտեղ կխաղարկվի մեդալների երկու հավաքածու: Կանանց պայքարում մենք մասնակից չունենք, իսկ ահա տղամարդկանց պայքարում մեդալի համար կպայքարի 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Վերջինս 1/16-րդ եզրափակիչում կմրցի Մադագասկարի ներկայացուցիչ Թոդիսոն Ռադրոջանահրի հետ:
Կղզիաբնակ ըմբիշի արգելքը հաղթահարելուց հետո նրա մրցակիցը կլինի կամ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Բիլի Վալդեսը, կամ էլ Պեդրո Օռլանդո Մարտինես Չենը Գվատեմալայից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ