05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը բռնազավթել է հրապարակը. Հայրիկյանն առաջարկում է

Անկախության տոնի հետ կապված “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ցանկությունները համընկել են. օրը և վայրը նույնն են՝ Ազատության հրապարակ: Այս մասին Պարույր Հայրիկյանը գրառում է արել ֆեյսբուքում.

“Քաղաքապետարանն է առաջարկում (ոչ թէ մենք ենք դիմել) հանրահաւաք անել Շառլ Ազնաւուր հրապարակում։ Րաֆֆիենք մեզ առաջարկեցին համատեղ անել Ազատութեան հրապարակում։ Համատեղ ասելով իրենք ինչ նկատի ունեն, իրենք գիտեն, բայց մենք գիտենք թէ հայերէնով համատեղ ինչ է նշանակում։ ԱԻՄ ՆԽ-ի հիմնական մասը կարծում է, որ մանրուքներից պէտք է վեր կանգնել եւ արհամարհելով այն, որ Րաֆֆի Յովհաննիսեանը բռնազավթել է հրապարակը ու մեր դիմած օրը ու նոյն ժամերին ինքն էլ հանրահաւաք ազդարարեց, գնալ իրենց ասած համատեղ հանրահաւաքին։

Վերջնական որոշմանը խոչընդոտում է այն, որ ցանկացած համատեղ գործի համար համատեղ նախապատրաստում ու կազմակերպում է տեղի ունենում։ Այ, սա արհամարհելը մի քիչ դժուար է։ Այս պահի դրութեամբ համարենք, որոշումն ընդունուած։ Նոյն օրը, նոյն ժամին Երեւանի տարբեր մասերում հանրահաւաք անելը սխալ՝ պառակտիչ է։ Մնում է՝ գնահատական տալ ու հետաձգել մերը կամ գնալ համատեղի, ինչպիսին էլ այն լինի։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ