26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օրակարգում Տիգրան Առաքելյանի ազատության հարցն է. դատարանը խորհրդակցում է

Սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությունը:

Դատարանին Տիգրան Առաքելյանի պաշտպան՝ Վազգեն Շուշանյանը, տեղեկացրեց, որ չեն կարողացել գտնելու վկաներին և ներկայացնելու դատարան: Նախագահող դատավոր՝ Եվա Դարբինյանը ասաց, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց հենց այդ պատճառով.” Դատարանին ուղարկված ծանուցագրերը հետ են գալիս տվյալ հասցեում նման մարդ չի բնակվում: Դուք տվեք հասցեն մենք վկաներին կբերենք”,-ասաց դատավորը:

Պաշտպանը հայտարարեց, որ անհրաժեշտություն չի տեսնում վկա Վահագն Գևորգյանին, որպես վկա հարցաքննել իսկ մյուս վկան` Նշան Մնդոյանը կարևոր վկա է:

Պաշտպանը հայտարարեց , որ ունի միջնորդություն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատարանը գտնում է որ վկայի հարցաքննության պատճառով է որ դատարանը չի քննարկում այդ միջնորդությունը քանի որ Տիգրան Առաքելյանի ազատության մեջ գտնվելը կարող է խոչնդոտել դատաքննությանը:

Հայտարարվեց ընդմիջում, որից հետո Վազգեն Շաուշանյանը ասաց որ հանում է միջնորդությունը և դատարանին ներկայացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի երաշխավորագիրը իր պաշտպանյալին կալանքը փոխելու մասով.

“Ես՝ Լևոն Զուրաբյանս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, “Հայ ազգային կոնգրես” խմբակցության ղեկավար, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա ևայլ դատավարական պարտականությունները կկատարի՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը”,-գրված է երաշխավորագրի մեջ:

Երաշխավորագիրը ստորագրել են ՀՀ ԱԺ ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, լրագրողներ, արվեստի գործիչներ` 110 հոգի:

 Օրակարգում կրկին Տիգրան Առաքելյանի ազատության հարցն է:Դատարանը խորհրդակցական սենյակում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ