18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ջրից քլորի համ զգալը բնական է. փորձագետ

Սեպտեմբերի 18-ը Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օրն է: Երեւանը խմելու ջուր ստանում է 10 աղբյուրներից` 9 լեռնային եւ մեկ խորքային արտեզյան, որոնք համապատասխանում են Հայաստանում գործող ջրի որակի չափանիշներին: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Երևան ջուր” ՓԲԸ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը:

Նա նշեց, որ նպատակ կա խորքային արտեզյան աղբյուրից հրաժարվել, քանի որ մնացած աղբյուրների ջրերը համային առումով ավելի լավն են: Հիմա էլ վերնշյալ աղբյուրն օգտագործվում է միայն սեզոնային` հունիս-սեպտեմբեր ամիսներին:

“Երևան ջուր” ՓԲԸ լաբարատորիայի բաժնի պետ Սոֆյա Ասատրյանն էլ հավատացրեց, որ առկա 27 ջրամբարների ջուրն ամեն օր պարտադիր լաբորատոր ստուգման է ենթարկվում` թե քիմիական, թե մանրէաբանական:

“Բոլոր 10 աղբյուրների ջուրն էլ ամեն օր ստուգվում է: Մենք աշխատում ենք ամեն օր, առանց հանգստյան օրերի”,- ասաց նա` նշելով, որ քաղաքի տարբեր հատվածներում ջրի համն ուրիշ է, քանի որ տարբեր աղբյուրներից են գալիս ջրերը: Զեյթունում եւ Նորքի զանգվածներում, օրինակ, արտակարգ համի ջուր է, քանի որ մաքուր կաթնաղբյուրից է գալիս: Համի տարբերությունը, սակայն, որակի վրա չի ազդում:

“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ ջրի որակի վարչության պետ Մինաս Բելույանը նույնպես հավատացրեց, իրենց 3 լաբորատորիաները ջրի որակական ստուգում են իրականացնում` համաձայն կոնկրետ սահմանված ժամանակացույցի:

“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն ջրամատակարարում է իրականացնում Հայաստանի 37 քաղաքներում եւ 300 գյուղերում:

Անդրադառնալով ջրի քլորացմանը եւ բնակիչների այն բողոքներին, թե երբեմն ծորակի ջրից ուժեղ քլորի համ է գալիս, Սոֆյա Ասատրյանն ասաց, որ ջրի քլորացման կոնկրետ չափաքանակ կա` 03-05 միլիգրամ:

“Քլորացումը կատարվում է քաղաքից դուրս, ավտոմատացված կերպով: Գերքլորացումն անհնար է”:

Հայաստանը ջրի քլորը ստանում է Պարսկաստանից, սերտիֆիկատ են պահանջել, ստացել են: Համաձայն սերտիֆիկատի` քլորը համապատասխանում է չափանիշներին: Իսկ այն փաստը, որ ջրից քլորի համ է գալիս, ըստ մասնագետի` նորմալ է:

Մուրադ Սարգսյանն էլ նշեց, որ սպառողը քլորի համն առնելիս ավելի ապահով պետք է զգա իրեն` ուրեմն ջուրն անվտանգ է: Ջրից քլորի համ չգալու դեպքում է այն ավելի վտանգավոր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ