08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պայմանավորվել են

Սեպտեմբերի 17-ին Ազատամարտիկների ռազմադաշտային  խորհրդի անդամները հանդիպել են  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին: Հարցադրումները, այն է՝ պետության առջև ծառացած մարտահրավերներ, երկրում առկա սոցիալ- տնտեսական ծանր պայմաններ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք կարգավիճակ, հնարավոր կլոր սեղանի շուրջ առաջնահերթ խնդիրների քննարկում այլ կուսակցությունների հետ, ՀԺԿ նախագահի կողմից դրական արձագանքի են արժանացել:

Պայմանավորավածություն է ձեռք բերվել ՀԺԿ-ի՝  ազատամարտիկների շարժմանը պաշտոնապես զորակցելու մասին: Ստեփան Դեմիրճյանը բարձր է գնահատել ազատամարտիկների ավանդը հայոց պետականության կայացման գործում և պատրաստակամություն հայտնել բազմակողմանի համագործակցության:

Մանրամասները՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում  տեղի ունենալիք համահավաքում:

Սեպտեմբերի 17-ին Ազատամարտիկների ռազմադաշտային  խորհրդի անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել ՛՛Հայրենիք և պատիվ՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի, կուսակցության քաղխորհդի անդամների,  ինչպես նաև ՛՛Հակակոռուպցիոն՛՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են երկրում օրեցօր խորացող ճգնաժամը, կոռուպցիոն դրսևորումները, խոսվել է միջազգային նմանատիպ կազմակերպությունների և ՛՛Հակակոռուպցիոն՛՛ հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքների մասին: Առաջիկա համահավաքներից մեկում Գառնիկ Մարգարյանը հանդես կգա այս մասին զեկույցով:

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ, Ազատության հրապարակ

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ