27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ շաբաթում 2 երկրաշարժ

Ս.թ. ապրիլի 20-ից մինչև 26-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 13-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

  • ապրիլի 22-ին, ժամը 02:46-ին, M=1.1, Հրազդան քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք,
  • ապրիլի 25-ին, ժամը 04:38-ին, M=1.7, Ալավերդի քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք:

         Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Ապրիլի 20-ին Իրանի Խոյ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևելք գտնվող երկրաշարժի ուժգնությունն է 4 բալ (մագնիտուդ 3.1): Հաջորդ օրը դարձյալ Խոյից 43 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Իրան-Թուրքիա սահմանային գոտում: Ապրիլի 23-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում է գրանցվել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք:

         Տարածաշրջանից դուրս. ապրիլի 24-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի արևելյան ափամերձ գոտում՝ Վալպարաիսո քաղաքից 40 կմ դեպի արևմուտք: Անմիջապես երկրաշարժից հետո Չիլիի իշխանությունների որոշմամբ իրականացվել է ափամերձ որոշ շրջաններից բնակչության տարհանում: Հետագայում հնարավոր ցունամիի վտանգը հերքվել է: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան պետության` Արգենտինայի Մենդոս, Սան-Խուան և Կորդովա քաղաքներում: Մինչ օրս երկրաշարժի օջախային գոտում տեղի է ունեցել 5.0 և ավելի մագնիտուդով 4 հետցնցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ