21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատրաստ են քննարկելու…

”Երկար ժամանակ է` մենք խոսում ենք երկրում առկա բոլոր խնդիրների մասին, առաջին հերթին սոցիալական, որոնք և ծնում են արտագաղթը, որոնք պատճառ են հանդիսանում դրա համար, վերջին քառօրյան որտեղ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հերթական անգամ հարցադրում ներկայացրեց կառավարությանը, դրա վառ ապացույցն է:

 Մեն ունենք բազմաթիվ մտահոգություններ այն դրույթների վերաբերյալ, որոնք առաջ են քաշվել ”Դաշնակցության” կողմից և ունենք մեր մոտեցումները, որոնք հայտնի են հանրությանն ու լրատվամիջոցներին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` խոսելով ՀՅԴ-ի առաջ քաշած 11 կետից բաղկացած ծրագրի մասին:

Հարցին, թե ԲՀԿ-ը կմասնակցի այդ  քննարկումներին, Ուրիխանյանը պատասխանեց, որ իրենք միշտ  բաց ենք բոլոր տեսակի քննարկումների համար: ”Պատրաստ ենք համագործակցել ժողովրդի որոշակի հատվածներ ներկայացնող թերևս բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց հետ չունենք սկզբունքային հակասություններ և այն քննարկումներին, որոնց արդյունքում կարող են դիտարկվել, առաջ քաշվել ՀՀ քաղաքացու շահը, ընդ որում տեսանելի շահը, այդ թվում մասնակցել լուծումների որոնմանը:

Ինչ վերաբերում է բուն կետերին, ապա ԲՀԿ խոսնակն ասաց. 

”Արտագաղթի կասեցում հնարավոր է իրագործել այն պարագայում, եթե քաղաքացու համար ապահովվի նախևառաջ աշխատելու հնարավորություն, արժանավայել վարձատրության հնարավորություն, իրավահավասարության հնարավորություն, այսինքն` լուծել սոցիալական, իրավական և այլ խնդիրներ, ստեղծել լիարժեք կենսակերպի համար հնարավորություն, եթե որևէ գործունեություն կարող է դրան հանգեցնել, պատրաստ ենք քննարկելու”:

Իսկ թե արյդոք այս անգամ հարկ է իշխանությունից ակնկալել, որ զիջումների կգնա, կսկսի բանակցել հարցին, պատգամավորն արձագանքեց, որ տեղի ունեցածի մասին կարող է խոսել: ”Ինչ կլինի ապագայում, չեմ կարող ասել, իսկ իշխանությունների մասով ավելի կոմպետենտ են իշխանությունները պատասխանել”,-եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ-ականներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը ներկայացրին արտագաղթի դեմ պայքարի 11 կետեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ