20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վոժդը խոսի, ապա իրենք… /վիդեո/

Հայոց համազգային շարժում կուսակցության  վերականգնման նախաձեռնության անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը կոռեկտ չի համարում քննադատել Հայ ազգային կոնգրեսին ու նրա պասիվությունը: Այս մասին Իգիթյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ-ի պասիվությունը` որպես ընդդիմադիր կուսակցություն: 

”Ես կոռեկտ չեմ համարում քննադատել, բայց ես երբեք չեմ եղել մի կուսակցության անդամ, որտեղ կա վոժդ, լիդեր, որը ասում է մի բան, որտեղ որ բոլոր անդամներն սպասում են երկար ժամանակ, որ լիդերը մի բան ասի և նրանք սկսեն այս կամ այն ձևով մեկնաբանել”,-նշեց Իգիթյանը:

Նրա խոսքով` այսպես աշխատում է նաև ”Հանրապետական” կուսակցությունը, սակայն նրանց պարագայում եթե դա ինչ-որ կերպ արդարացվում է, ապա ընդդիմության դեպքում դա անընդունելի է, քանի որ նրանք պաշտոնից հեռացվելու խնդիր չունեն: 

Իգիթյանը նկատեց, որ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունից հետո ՀԱԿ գործիչները լռում էին այնքան ժամանակ, մինչև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքը կարտահայտեր: 

”Դա ազդում է Հայաստանի վրա, ընդդիմության սկզբունքային լինելը կարող է չազդել Հայաստանի տնտեսության վրա, բայց ազդում է  մարդկանց մտածելակերպի վրա”,-ընդգծեց նա` հավելելով, որ դա վտանգավոր է:

”Մեր ժողովուրդը պետք է մի բանի գոնե հավատա, գոնե ընդդիմությանը հավատա”:

Զրույցի շարունակությունը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ