13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ալմաթիի հայ համայնքի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ

2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի “Լույս” հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival):

Հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքերով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի “Նաիրի” միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը եւ ուրիշներ: Շառլ Ազնավուրը հետաքրքրվեց խազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրեց ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Նա այցելեց նաեւ Սբ. Կարապետ հայկական եկեղեցի:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ