25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին այսօր Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը:  

«Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի դա այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս կամ այն հատվածում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում: Մենք պետք է ընդհանուր արժեքներ որդեգրենք: Դա գրված է ՄԱԿ-ի 1945թ. խարտիայում, և մենք պարտավոր ենք ընդունել այդ արժեքները»,- ասել է Համիդ Անսարին:

Հնդկաստանի փոխնախագահը խոսել է նաեւ նրանից, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանի հետ Հնդկաստանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով այս ոլորտում Պակիստանի եւ Ադրբեջանի ակտիվ համագործակցությունը։ Նա նշել է, որ դրանք հարցեր են, որոնք քննարկում են 2 երկրների ղեկավարները։

 

Անսարին հանդիպման ժամանակ ուրախությամբ նկատել է, որ շատ հնդիկներ, ովքեր սովորում են Հայաստանի բուհերում, շատ արագ կարողանում են յուրացնել հայերենը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ