28 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Տոնավաճառի աշխատակիցները կրկին կառավարության դիմաց են

Այսօր կրկին կառավարության դիմաց են հավաքվել 3 տոնավաճառների՝ Սուրմալուի, Փեթակի և Առինջ մոլի աշխատակիցները. նրանք այսօր կառավարությանն են ներկայացնելու իրենց առաջարկները՝ կապված ՊԵԿ պահանջների հետ։

Ակցիայի համակարգող Արմեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն արդեն պատրաստ է. «Թող թողնեն աշխատենք մեկ պատուհանի սկզբունքով. վճարենք մաքսային վճարները՝ առանց ձեռքբերման փաստաթղթերի, ինչպես նաև՝ հաստատագրված վճարով»։

Ի դեպ, այսօրվա ակցիայի մասնակիցներն իրենց ակցիան իրականացնում են ոչ թե կառավարության դիմաց, այլ՝ շատրվանների մոտ, քանի որ այս պահին Կառավարությունում է Հնդկաստանի պատվիրակությունը։

Հիշեցնենք, նախորդ ակցիայի համանակ ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով որ «առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ»:

Ի վերջո, ժամեր անց, տոնավաճառների աշխատակիցներն այսօր գոհ հեռացան։ Շուրջ երկու ժամ տևած բանակցություններից հետո առևտրականներին խոստացել են, որ հանգիստ կարող են աշխատել, որ ոք չի անհանգստացնի, իսկ առաջարկները կքննարկվեն։

Թեեւ տոնավաճառների աշխատակիցները հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, սակայն նա չի ընդունել. հարցերը քննարկվել են այլ պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, առևտրականները բողոքում էին հարկային քաշքշուկներից։

Նյութի աղբյուր՝  www.a1plus.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ