24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը մի շարք հարցեր են քննարկել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուրրիոլաբեիտիայի հետ։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի զարգացման հեռանկարներն ու ընդգծել, որ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում առկա են երկկողմ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ:

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը և իր լիազորության շրջանակում բաց ու պատրաստակամ է աջակցել երկկողմ կապերի ակտիվացմանը: Այս առումով ակնկալում ենք, որ դեռևս 2000թ.-ին Երևանի և Բուենոս Այրեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցային ծրագրերը գործնական ընթացք կստանան:  Պարոն դեսպան, այս հարցում, կարևորում ենք նաև Ձեր և Արգենտիանյում ՀՀ դեսպանի դերը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հատկանշել է համագործակցության ընդլայնման հարցում քաղաքապետի ցուցաբերած մշտական պատրաստակամությունն ու աջակցությունը և իր հերթին փոխադարձաբար ընդգծել  դեսպանության պատրաստակամությունը:

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանում գտնվելն ինձ համար իսկապես հաճելի է, քանի որ իմ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում շատ փոփոխություններ եմ նկատել և ամեն անգամ ավելի եմ սիրահարվում Երևանին: Հաշվի առնելով, որ մշտապես զգացել ենք Երևանի քաղաքապետարանի և անձամբ Ձեր աջակցությունը՝ դեսպանատան կողմից իրականացվող նախաձեռնություններին, համոզված եմ, որ այս տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ նախատեսվող մշակութային ծրագրերի հարցում ևս կունենաք այդ աջակցությունը», – նշել է դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և ստացել Երևանի քաղաքապետի աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետն ու Արգենտիայի դեսպանը քննարկել են նաև Երևանի և արգենտինական քաղաքների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ