16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է 3 ֆիզիկական բռնության և 18 ճնշման դեպք» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԽԱՊԿ 2017 թվականի առաջին եռամսյակի զեկույցը  ներկայացնելով՝ Աշոտ Մելիքյանը նշեց՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է 3 ֆիզիկական բռնության և 18  ճնշման դեպք, իսկ եռամսյակի տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի 5 խախտում:

«Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաև ընդդիմադիր ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ: Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ը՝ Sut.am լրատվական կայքի հիմնադիր Դանիել Իոաննիսյանի դեմ: Բոլոր այդ գործերը վերաբերում են նշված կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների տնօրենների՝ հօգուտ ՀՀԿ-ի ձայներ հավաքագրելը»,-  ընդգծեց Աշոտ Մելիքյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=w8uPpLugtIg

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ